Էլեկտրամոնտաժային աշխատանքների տեսակները
- 27 մարտի 2026
Սկզբնական էլեկտրամոնտաժ։ Կատարվում է շինարարական փուլում և անհրաժեշտ է օբյեկտի էլեկտրամատակարարման համար շինարարական աշխատանքների ընթացքում․ սարքավորումների միացում, լուսավորման սարքերի տեղադրում և այլն։Մալուխները տեղադրվում են նախագծի պահանջներին համապատասխան։ Աշխատանքները կարող են իրականացվել փուլային՝ օբյեկտի պատրաստվածության աստիճանին համապատասխան։
Մոնտաժ վերանախագծման կամ վերակառուցման ժամանակ։ Այսպիսի աշխատանքների դեպքում անհրաժեշտ է փոխել էլեկտրական միացումների սխեման, մալուխների անցկացման ուղիները՝ հաշվի առնելով սպառողների նոր տեղակայումը։ Եթե առկա լարերը լավ վիճակում են, դրանք փոխվում են մասնակի՝ միայն այն հատվածներում, որտեղ սպառողները տեղակայելու են նոր սարքավորումներ։ Եթե լարերը մաշված են և վտանգավոր շահագործման համար, կատարվում է դրանց ամբողջական փոխարինում։
Աշխատանքներ կապիտալ վերանորոգման ժամանակ։ Եթե էլեկտրական մալուխները, վարդակները կամ այլ սարքավորումներ մաշված են, դրանց օգտագործումը դառնում է վտանգավոր։ Այդ դեպքերում կատարվում է կապիտալ վերանորոգում՝ ամբողջական լարերի փոխարինում, նոր վերահսկող ավտոմատիկայի տեղադրում և այլն։ Եթե նախատեսվում է նոր, հզոր սարքավորումների տեղադրում, ապա թարմացվում է էլեկտրական վահանակները։ Էլեկտրամատակարարման ամբողջ համակարգը վերակառուցվում է այնպես, որ դիմանա նոր, ծավալներին և ապահով լինի շահագործման համար։
Վթարային էլեկտրամոնտաժ։ Կատարվում է վթարային իրավիճակների, խափանումների կամ հաճախակի գերբեռնվածության դեպքում։ Աշխատանքները սկսվում են անսարքության պատճառների որոնումից։ Եթե խնդիրը վնասված մալուխի հատվածն է, այն փոխարինվում է նորով։ Եթե խափանումները առաջանում են լուրջ գերբեռնվածությունների պատճառով, փոխարինվում է ամբողջ լարային համակարգը, տեղադրվում է նորերը։ Նման դեպքերում կարող է պահանջվել էլեկտրամատակարարման առկա նախագծի ամբողջական վերանայում։
Հայերեն
Русский
English
